Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կապ­րենք մինչև ար­տա­հերթ ընտ­րու­թ­յուն­ներ

Կապ­րենք մինչև ար­տա­հերթ ընտ­րու­թ­յուն­ներ
03.12.2020 | 23:40

Չնա­յած ընդ­դի­մու­թյան միաս­նա­կան թեկ­նա­ծուի՝ Վազ­գեն Մա­նու­կյա­նի շուրջ կա ո­րո­շա­կի փոխ­հա­մա­ձայ­նու­թյուն, սա­կայն ինչ­պես ընդ­դի­մու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, այն­պես էլ դր­սում վե­րա­պա­հում­ներ ու­նեն։ Ռու­սաս­տա­նում քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րը Մա­նու­կյա­նի թեկ­նա­ծու­թյանն այն­քա­նով են կողմ, որ այլ ընդ­գծ­ված թեկ­նա­ծու Հա­յաս­տա­նում չեն տես­նում։ Տևա­կան ժա­մա­նակ ՌԴ-ն թեկ­նա­ծուի փնտր­տու­քի մեջ է, սա­կայն չի գտ­նում այն մե­կին, ո­րի առն­չու­թյամբ հս­տակ հա­վա­նու­թյուն կտա։ Այդ իսկ պատ­ճա­ռով, ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի, ռու­սա­կան է­լի­տան ևս ա­ռայժմ մի­ջան­կյալ թեկ­նա­ծուի վրա է խա­ղադ­րույ­քը կա­տա­րել մինչև ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ, երբ քա­ղա­քա­կան դաշտն ա­վե­լի հս­տակ կլի­նի։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ